Loading...
 

Click to Watch in HD > -Շիշը կշպրտեմ վրեդ, համբալ. «Վալերիանկա չկա՞ ըտեղ, հանգստացեք մի հատ»

Watch «Այս դահլիճում, երբ ես հայտարարեցի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմությունը, հոգեխանգարմունքի սեանսներ սկսվեցին», -այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ է:Նա հերթով անդրադարձավ վերջին օրերին ԱԺ-ում ելույթ ունեցած պատգամավորների հայտարարություններին, որոնք առնչվել էին իրեն: Սկսեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից, որն իր ելությում նկատել էր, որ «Հայկական Վերածնունդ» դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունն ավանդական կուսակցություն է.«Ավանդական քաղաքական ուժիս տեսեք: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, սենց որ շարունակվի կարող ա անուն ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց»:Փաշինյանի ելույթը նյարդայնացրեց Հեղինե Բիշարյանին. «Շիշը կշպրտեմ վրեդ, համբալ»:«Վալերիանկա չկա՞ ըտեղ, հանգստացեք մի հատ», -արձագանքեց Փաշինյանը և հիշեցրեց, որ որպես կոալիցիոն կառավարության անդամ ՕԵԿ-ը «երկու տարի միայն կնոպկա յա սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար»:




Loading...
 
Youtube Channel / HS27
Loading